aysor.am: Պետեկամուտների կոմիտեն գտնվում է հաշվեքննության փուլում՝ ոչ միայն եկամուտների ձևավորման, այլև ծախսերի կատարման տեսանկյունից, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը։

Բանախոսի ներկայացմամբ՝ նախատեսվում է իրականացնել համապատասխան ուսումնասիրություն ոչ միայն պարգևավճարների մասով, այլ ընդհանուր ծախսերի տեսանկյունից, և համապատասխան եզրակացություն ներկայացնել։