Պետական գաղտնիք է. Կրեմլում հրաժարվել են բացահայտել 14 նավաստիների մահվան հանգամանքները |tert.am|
11:06 - 03 հուլիսի, 2019

Պետական գաղտնիք է. Կրեմլում հրաժարվել են բացահայտել 14 նավաստիների մահվան հանգամանքները |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հուլիսի 1-ին ՌԴ տարածքային ջրերում երկրի ռազմածովային նավատորմին պատկանող և ստորջրյա ուսումնասիրությունների համար նախատեսված սարքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 14 նավաստիների զոհվելու ողբերգական դեպքին, ասել է, որ կատարվածի մանրամասները միանգամայն գաղտնի տվյալներ են և չեն կարող հրապարակվել:

Ինչպես նշում է tass.ru-ն, Պեսկովի խոսքով՝ ջրասուզորդ նավաստիների զոհվելու հետ կապված տեղեկության մի մասը պետական գաղտնիք է, որը հրապարակման ենթակա չէ:

Բացի այդ, նախագահի խոսնակը հրաժարվել է պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպիսի ստորջրյա սարքում կամ սուզանավում են գտնվել նավաստիները:

Պեսկովը հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն ամբողջությամբ տիրապետում է տեղեկությանը: Նա նաև նշել է, որ գերագույն գլխավոր հրամանատարին անմիջապես հաղորդվել է կատարվածի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել