Պեսկովը հակառուսական սադրանք է որակել Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաները |aysor.am|
11:01 - 21 հունիսի, 2019

Պեսկովը հակառուսական սադրանք է որակել Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաները |aysor.am|

aysor.am:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հակառուսական սադրանք է որակել հինգշաբթի օրը Թբիլիսիում տեղի ունեցած բողոքները։ Նա նշել է՝ տեղի ունեցածն անհանգստացնում է Մոսկվային:

«Այն ամենն, ինչ երեկ տեղի ունեցավ Վրաստանում, ոչ այլ ինչ է, քան հակառուսական սադրանք: Իհարկե, չի կարող մեր խիստ անհանգստությունը չառաջանցնել այն փաստը, որ ագրեսիվ դրսևորումներ են եղել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ», - ասել է Պեսկովը լրագրողներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել