Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացնում է, որ պարետատան՝ մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման մասին որոշումը տոնավաճառների և հագուստի խանութների վրա ևս չի տարածվում։

«Ի լրացումն նախորդ գրառման։

Տոնավաճառների և հագուստի խանութների վրա արգելքը չի տարածվում՝ կարող են աշխատել»։

Բաբկեն Թունյանը ֆեյբուքյան մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ պարետատան՝ մարտի 22-ից առևտրով զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման մասին որոշումը վերաբերում է միայն առևտրի կենտրոններին։