Պատրաստ եմ մահիցս հետո իմ օրգանները տրամադրել դրանց կարիքն ունեցող որեւէ անձի․ Արսեն Թորոսյան |armtimes.com|
06:10 - 08 մայիսի, 2019

Պատրաստ եմ մահիցս հետո իմ օրգանները տրամադրել դրանց կարիքն ունեցող որեւէ անձի․ Արսեն Թորոսյան |armtimes.com|

armtimes.com։ Օրգանների դիակային փոխպատվաստման տարբերակին անցնելու հեռանկարը հանրության շրջանում որոշակի մտավախությունների տեղիք է տվել։ Շատերը կարծիք են հայտնում, թե կարող են որեւէ թեթեւ խնդրով գնալ հիվանդանոց եւ այնտեղից այլեւս դուրս չգալ, որովհետեւ իրենց օրգանները ինչ-որ մեկին անհրաժեշտ են եղել։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կփարատի այդ անհանգստությունները։

«Իրականում անհանգստանալու որեւէ առիթ չկա, որովհետեւ նախ փոխպատվաստման մասին օրենքը եւ իրավական կարգավորումները շատ վաղուց կան, պարզապես որեւէ բան չի արվել այդ համակարգը ներդնելու տեսանկյունից։ Այսինքն՝ մենք որեւէ բան չենք հնարել։ Պարզապես համարում ենք, որ մեր ապրող քաղաքացիներին փրկելու համար պետք է օգտագործենք նաեւ դիակային օրգանները։

Այդ ամեն ինչը խիստ կանոնակարգված է՝ սկսած թե՛ մահվան հանգամանքը ինչպես պետք է հաստատվի, որ դեպքում է կարելի է օրգանը վերցնել, ներդրվելու է համակարգ, երբ որ մարդիկ կկարողանան հրաժարվել իրենց օրգանները փոխպատվաստման համար տրամադրելուց, ինչպես աշխարհի շատ երկրներում։

Հնչող «մտահոգությունների» մեծ մասը այն շրջանակներից են, որոնք Հայաստանում ամեն հաջորդ օրը ապոկալիպսիս են կանխատեսում տարբեր ուղղություններով, հետեւաբար կարծում եմ, որ մեր քայլերը պարզապես ուղղված պետք է լինեն այդ համակարգը ներդնելուն, ապահովելու, որ որեւէ խնդիր չլինի, եւ հույս ունենամ, որ մեկ-երկու տարվա մեջ մենք կկարողանանք դա անել»,- ասաց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել