Պատմական հողի կատեգորիան փոխել են Գարիկ Սարգսյանի համագյուղացու համար․ բլուրների վրա հյուրանոց է կառուցվելու |hetq.am|
09:56 - 08 մարտի, 2020

Պատմական հողի կատեգորիան փոխել են Գարիկ Սարգսյանի համագյուղացու համար․ բլուրների վրա հյուրանոց է կառուցվելու |hetq.am|

hetq.am: Արարատի մարզի Լուսառատ գյուղի տարածքում գտնվող հատուկ պահպանվող հողի կատեգորիան այս տարի փոխվել է։ Գյուղացիներն իմացել են, որ տարածքում մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին «Նոյան տապան»-ի տեսքով հյուրանոց է կառուցելու։

Փետրվարին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր համագյուղացի, ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող Սարգիս Թադևոսյանի հետ այցելել է Լուսառատ գյուղ։ Գյուղացիների հետ հանդիպմանը ասել են, որ համայնքի` հատուկ պահպանվող տարածքում ցանկանում են կառուցել «Նոյան Տապան» անվանմամբ հյուրանոցային համալիր։ Շինարարական աշխատանքների համար նախատեսված տարածքները պատմական Արտաշատ քաղաքատեղիի 11-րդ և 12-րդ բլուրներն են, որոնցից մեկի վրա տեղակայված է Գևորգ Չաուշի արձանը։

Համայնքի ղեկավարը բնակիչներին ասել է, որ նախագիծը դեռևս հաստատված չէ, և որ հետագա որոշումները կկայացվեն հյուրանոցային համալիրի նախագծի նախնական տեսքը 3D ձևավորմամբ տեսնելուց հետո։ Գործարարը խոստացել է առաջիկա օրերին նախագիծը ներկայացնել համայնքի ղեկավարին և բնակիչներին։

Այցելեցինք և զրուցեցինք Լուսառատի մի խումբ բնակիչների հետ։ Գյուղապետարանի հարևանությամբ հավաքվածները համակարծիք էին և դեմ էին արտահայտվում այդ տարածքում հյուրանոցաշինությանը։ Լուսառատցիները շատ քիչ տեղեկություն ունեին հողի կատեգորիայի փոփոխման որոշումից։ Նրանց անհանգստացնում էր նաև բլրի վրա իրենց ձեռքերով կանգնեցրած Գևորգ Չաուշի արձանի ճակատագիրը։

Լուսառատ համայնքի ավագանին 2020 թվականի հունվարին որոշել է համայնքի սեփականությունը համարվող 0.64 և 5.75 հա հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակութային հողերը փոխադրել բնակավայրերի հողերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության։

Ավագանու որոշման համար հիմք է հանդիսացել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Կառավարությունից ստացանք և ուսումնասիրեցինք միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավված կառույցների, հատկապես ԿԳՄՍ նախարարության եզրակացությանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնել է, որ նախարարության մասնագետների` տարածքներում կատարած տեղազննության արդյունքում պարզվել է, որ պատմամշակութային հուշարձաններ չկան։

Ավելին կարդացեք hetq.am-ում։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել