Պատգամավորներն առաջարկում են երեխայի ծնվելուց հետո 30-օրվա ընթացքում հորը 5-օրյա վճարվող արձակուրդ տրամադրել |armtimes.com|
16:01 - 07 մարտի, 2020

Պատգամավորներն առաջարկում են երեխայի ծնվելուց հետո 30-օրվա ընթացքում հորը 5-օրյա վճարվող արձակուրդ տրամադրել |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում նորածնի հոր ցանկությամբ տրամադրել 5 աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին:

Նախագիծը հեղինակել եւ շրջանառությամ մեջ են դրել Արմեն Փամբուխչյանը, Ծովինար Վարդանյանը, Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը եւ Սոնա Ղազարյանը:

Որպես հիմնավորում նրանք նշել են, որ սրանով նորածնի հայրը հնարավորություն կունենա վայելել հայրության բերկրանքն ու հոգ տանել իր երեխայի եւ նոր ծննդաբերած կնոջ մասին: Նմանօրինակ օրենսդրական կարգավորումները ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ՝ Ֆրանսիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի եւ Իսպանիայի:

Մեկ այլ փոփոխությամբ էլ նրանք առաջարկում են արգելել աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո 1 տարին լրանալը (ներկայումս գործող կարգավորմամբ 1 ամիսը լրանալը): Նրանց կարծիքով նախագծի փոփոխությունը ապահովում է կանանց երաշխիքային ժամկետի երկարաձգում մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել