ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը դատարանում է. նա որպես վկա հարցաքննվում է |armtimes.com|
08:40 - 09 ապրիլի, 2019

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը դատարանում է. նա որպես վկա հարցաքննվում է |armtimes.com|

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում է:
Նա որպես վկա հարցաքննվում է Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով: Դատարանի հարցին՝ նախկինում դատապարտված եղել եք, Սանասարյանը պատասխանեց՝ «դեռ չեմ հասցրել»:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ նա փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը զավթած զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: 2018թ. մայիսի 7–ին Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել