ՊՆ-ն դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը
18:08 - 17 մարտի, 2020

ՊՆ-ն դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը: Այս մասին հայտարարություն է տարաել ՀՀ պաշտպանության նախարարությունը․

«Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին.

[email protected]

[email protected]

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով:

Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված` զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով

Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410)  29-44-39 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել