Չինաստանում նոր շնչառական վիրուսից 106 մարդ է մահացել |azatutyun.am|
07:38 - 28 հունվարի, 2020

Չինաստանում նոր շնչառական վիրուսից 106 մարդ է մահացել |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանում արդեն 106 մարդ է մահացել նոր շնչառական վիրուսից, մոտ 1800 նոր դեպք է գրանցվել: Այս մասին այսօր հայտնել են Չինաստանի իշխանությունները:

Ընդհանուր առմամբ երկրում վարակվածների թիվը անցնում է 4500-ը:

Մոնղոլիան, Հյուսիսային Կորեան և Ղրղզստանը հայտարարել են, որ փակում են իրենց սահմանները Չինաստանի հետ:

Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր, որ կորոնավիրուսն ավելի ունակ է դառնում տարածվելու:

Առողջապահության Ազգային հանձնաժողովի նախագահը նշել էր` վիրուսի բնույթի մասին առայժմ շատ բան հայտնի չէ, հստակ է, որ ինկուբացիոն շրջանը տևում է մինչև 14 օր, սակայն վարակն այդ ընթացքում էլ կարող է տարածվել` ի տարբերություն մոտ 20 տարի առաջ Չինաստանում տարածված մեկ այլ համանման հիվանդության: Հիվանդության դեպքեր են արձանագրվել ոչ միայն Չինաստանում ու հարևան երկրներում, այլև Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում: Ռուսաստանը հայտարարել է, թե խստացնում է Չինաստանի հետ սահմանի հսկողությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել