Չինաստանի ղեկավարը Թրամփի հետ բանակցություններից առաջ «պատմական» այց է կատարել Հս. Կորեա |tert.am|
06:35 - 20 հունիսի, 2019

Չինաստանի ղեկավարը Թրամփի հետ բանակցություններից առաջ «պատմական» այց է կատարել Հս. Կորեա |tert.am|

tert.am։ Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ կարևոր բանակցություններից առաջ առաջին անգամ պետական այցով ժամանել է Հյուսիսային Կորեա, որտեղ հանդիպելու է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին:

Այս մասին գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ վերջին 14 տարում սա Չինաստանի ղեկավարի առաջին այցն է Հյուսիսային Կորեա, որի ղեկավարն անցած մեկ տարում չորս անգամ Պեկին է այցելել: Բացի այդ, պարբերականն այս այցը «պատմական» է որակում:

Աղբյուրը նկատում է, որ հարևան պետությունների ղեկավարները շատ բան ունեն քննարկելու, քանի որ թե՛ Պեկինը, թե՛ Փհենյանը բազմաթիվ խնդիրներ ունեն Թրամփի հետ:

Սի Ձինփինի այցը կտևի երկու օր: Նրան ուղեկցում են կինը, արտգործնախարարն ու մի շարք այլ պաշտոնյաներ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել