Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 242-ով |azatutyun.am|
10:06 - 13 փետրվարի, 2020

Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 242-ով |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի Հուբեյ նահանգում վերջին մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 242-ով, հաստատվել է վարակի 14 հազար 840 նոր դեպք։

Ինչպես հաղորդել է առողջապահության տեղական կոմիտեն, վարակի օջախը համարվող նահանգում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1310-ի, վարակվածներինը գերազանցել է 48,2 հազարը, ծանր վիճակում են հիվանդներից 5 հազար 647-ը, 3 հազար 441-ը ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից։

Նախօրեին, հիշեցնենք, կորոնավիրուսի զոհերի թիվն ամբողջ Չինաստանում, ըստ պաշտոնական տվյալների, 1113 էր, վարակվածներինը՝ 44 հազար 653։

Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է Չինաստանում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի հայտնաբերման հետ կապված իրավիճակի «կայունացման» մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել