Չինաստանը կորոնավիրուսի հարցում կօգնի այլ երկրներին |azatutyun.am|
14:30 - 05 մարտի, 2020

Չինաստանը կորոնավիրուսի հարցում կօգնի այլ երկրներին |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանի փոխարտգործնախարար Մա Ժաոչժուն ասել է, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարում Պեկինը պատրաստ է օգնություն տրամադրել Հարավային Կորեային և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տարածաշրջանային ծրագրում ընդգրկված երկրներին:

Չինաստանը մարդասիրական և բժշկատեխնիկական աջակցություն կփոխանցի ոչ միայն Հարավային Կորեային, այլև Կամբոջային, Շրի Լանկային, Պակիստանին, Ճապոնիային և Իրանին:

«Ցավով փաստում ենք, որ իրավիճակը վատթարանում է Հարավային Կորեայում, մենք ցանկանում ենք օգնել Հարավային Կորեայի կառավարությանը և ժողովրդին կորոնավիրուսը զսպելու հարցում»,- ասել է փոխնախարարը:

Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 80 հազար դեպք, մահացել է ավելի քան 3 հազար մարդ, ավելի քան 52 հազար հիվանդներ ապաքինվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել