Չինաստանը Թուրքիային 200 մլն դոլար վարկ է տրամադրել |ermenihaber.am|
09:23 - 13 սեպտեմբերի, 2019

Չինաստանը Թուրքիային 200 մլն դոլար վարկ է տրամադրել |ermenihaber.am|

ermenihaber.am։ Չինաստանի զարգացման բանկը (CDB) առաջին անգամ Թուրքիային խոշոր և երկարաժամկետ վարկ է տրամադրել։ Թուրքիայի Արդյունաբերական զարգացման բանկը (TSKB) այդ վարկի միջոցով կֆինանսավորի արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների, էներգետիկայի, ենթակառուցվածքների, առողջապահության և կրթության ոլորտները։

200 մլն դոլար կազմող վարկի համար երաշխավորել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը։ TSKB բանկի տնօրեն Սուաթ Ինջեն հույս է հայտնել, որ ստորագրված պայմանագրով հիմք դրված երկկողմ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել