ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը առաջարկով դիմել է կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երեւանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Առաջարկով դիմել էի Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երևանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին: Առաջարկը ծագել է այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի հավակնորդները՝ չվստահելով Կառավարման խորհրդի անաչառությանը դիմեցին ավագանու անդամներին, որպեսզի ներկա լինեն ընտրությանը և հետևեն պրոցեսին:

ԿԳ նախարարը պատասխանել է, որ առաջարկը կքննարկվի նախարարության կողմից ներկայումս շրջանառվող նախագծերի փաթեթի շրջանակներում:

Հույս ունեմ, որ այն կընդունվի՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ներկայիս նախարարը որպես ավագանու նախկին անդամ և համապատասխան ոլորտի հանձնաժողովի երբեմնի նախագահ, կարևորում է վերահսկողության մեխանիզմների ներդրումը»: