Չեմ կարծում՝ ռուսական ԶԼՄ-ներում հակահայկական հռետորաբանություն կա․ ՌԴ դեսպան |24news.am|
10:17 - 23 ապրիլի, 2019

Չեմ կարծում՝ ռուսական ԶԼՄ-ներում հակահայկական հռետորաբանություն կա․ ՌԴ դեսպան |24news.am|

24news.am: Չեմ կարող ասել, որ հետևում եմ ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին, բայց չեմ կարծում, որ կարելի է խոսել հակահայկական հռետորաբանության մասին։ Կարող են հնչել ինչ-որ կարծիքներ, գնահատականներ, որոնք առանձին մարդկանց գնահատականներն են։

Այս մասին ԱԺ այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով խորհրդարանում հնչած տեսակետին, որ հակահայկական շեշտադրումներ թույլ տված որոշ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում պետք է դադարեցնել։

«Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներում հայկական թեմատիկայի լուսաբանմանը՝ ընդհանրապես, կարծում եմ՝ այն հակահայկական ոչ մի կերպ չես անվանի։ Դա չէր էլ համապատասխանի ռուս հեռուստադիտողի սպասումներին, քանի որ ռուսական հասարակությունում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը ավանդաբար շատ լավն է։

Հայերը մեծ դեր են խաղում ռուսական հասարակությունում։ Կարծում եմ՝ սա հարց է պատգամավորներին, նրանք իրավունք ունեն հնչեցնելու այն գնահատականները, որոնք անհրաժեշտ են համարում։ Ես էլ տվյալ դեպքում արտահայտում եմ իմ կարծիքը», - ասաց Սերգեյ Կոպիրկինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել