Չարժե Ղարաբաղի թեման տեղափոխել հրապարակային բանավեճի դաշտ. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|
22:42 - 23 ապրիլի, 2020

Չարժե Ղարաբաղի թեման տեղափոխել հրապարակային բանավեճի դաշտ. ՌԴ ԱԳՆ |armtimes.com|

armtimes.com: «Կցանկանայինք ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղին առընչվող թեման բավական նուրբ է և տեղափոխել այն հրապարակային բանավեճերի դաշտ՝ կառուցողական մոտեցում չէ»:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան այսպես մեկնաբանեցին ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում, երբ ՌԴ ԱԳ նախարար Լավրովին հարց ուղղվեց 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձեւերի մասին՝ նա հայտարարեց. «Ընդունված բանաձեւերը հայտնի փաստաթղթեր են: Դրանք առաջին հերթին ենթադրում էին ռազմական գործողությունների դադարեցում եւ անցում բանակցությունների: Դրանցում, այո՛, հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, բայց այդ նույն բանաձեւերում կոչ էր հնչում դադարեցնել ռազմական գործողություններն ու անցնել բանակցությունների...:

ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունից մեր հարցմանն ի պատասխան մասնավորապես նշել են. «Ռուսաստանը ելնում է նրանից, որ կարգավորման հարցերը պետք է դիտարկել բանակցությունների ձևավորված ֆորմատի շրջանակներում»: Հարցին, թե ինչպիսի բանակցային փաստաթղթեր նկատի ուներ ՌԴ արտգործնախարարը, ՌԴ ԱԳՆ Ինֆորմացիայի և մամուլի վարչությունից հստակեցրել են, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր բազմիցս բարձրաձայնել է իր դիրքորոշումը՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության հետ համատեղ հայտարարությունների շրջանակում:

Շարունակությունը՝ armtimes.com կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել