Չավուշօղլուն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ կարգավորման հարցը |factor.am|
17:36 - 02 մարտի, 2020

Չավուշօղլուն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ կարգավորման հարցը |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և կառույցի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Այս մասին Չավուշօղլուն գրել է Twitter-ում: Թուրք պաշտոնյան Մինսկի խմբին կոչ է արել ավելի արդյունավետ աշխատել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ:

«Հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման շրջանակում»,- գրել է Մևլութ Չավուշօղլուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել