Ուհանի իշխանությունները 11-շաբաթյա կարանտինից հետո չեղարկել են քաղաքից դուրս գալու արգելքը |tert.am|
23:46 - 07 ապրիլի, 2020

Ուհանի իշխանությունները 11-շաբաթյա կարանտինից հետո չեղարկել են քաղաքից դուրս գալու արգելքը |tert.am|

tert.am: Չինաստանի Հուբեյ կենտրոնական նահանգի Ուհան քաղաքի իշխանությունները չեղարկել են քաղաքից դուրս գալու արգելքը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, արգելքը դադարել է գործել չորեքշաբթի օրվանից (երևանյան ժամանկով երեքշաբթի՝ 20:00-ից):  Քաղաքը, որտեղից դեկտեմբերին սկսել էր տարածվել նոր տեսակի կորոնավիրուսի վարակը, փակ է եղել 11 շաբաթ:

Կորոնավիրուսի տարածման պատճառով հունվարի 23-ից քաղաքը կարանտինի մեջ է գտնվել. տրանսպորտային հաղորդակցությունն Ուհանի հետ դադարեցվել էր, իսկ տեղի բնակիչներին արգելվել էր լքել քաղաքի տարածքը: Քաղաքի ներսում հասարակական տրանսպորտի գործունեությունը նույնպես ժամանակավորապես դադարեցվել էր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ Չինաստանում այսօր կորոնավիրուսից մահացության դեպք չի գրանցվել:

Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 80 000 մարդ, վարակվել ավելի քան 1.4 մլն-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել