Ուկրաինան խոցված Boeing-ի համար վճարումներն Իրանի հետ կքննարկի հինգ երկրի անունից |armenpress.am|
17:08 - 17 փետրվարի, 2020

Ուկրաինան խոցված Boeing-ի համար վճարումներն Իրանի հետ կքննարկի հինգ երկրի անունից |armenpress.am|

armenpress.am: Փոխհատուցումների շուրջ բանակցություններն այն հինգ երկրների անունից, որոնց քաղաքացիներն Իրանում զոհվել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-ի ավիաաղետի հետեւանքով, վարելու Է Ուկրաինան: Այդ մասին փետրվարի 17-ին հայտարարել Է Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Վադիմ Պրիստայկոն՝ ելույթ ունենալով աղետի զոհերի հուշահամալիրի բացման արարողությանը:

Փետրվարի 17-ին լրանում Է 40 օրը PS 752 չվերթի ուղեւորների եւ անձնակազմի զոհվելու պահից: «Ուկրաինան փոխհատուցումների չափի շուրջ բանակցությունները կվարի բոլոր հինգ երկրների անունից: Եվ այն, ինչի շուրջ կպայմանավորվի Ուկրաինան, վճարվելու Է բոլոր երկրների քաղաքացիներին, ներառյալ, ի դեպ, Իրանը: Դա եղել Է մեր սկզբունքային դիրքորոշումը»,-լրագրողներին ասել Է Պրիստայկոն. հեռարձակումն իրականացրել Է «Նաշ» հեռուստաալիքը: Իրանում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակի զբոսապուրակը բացել են «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում: Ապագա զբոսապուրակի եւ հուշահամալիրի վայրում տեղադրել են հուշաքար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել