Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել Սաակաշվիլիի ղեկավարած կուսակցության թեկնածուներին |azatutyun.am|
11:46 - 24 հունիսի, 2019

Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել Սաակաշվիլիի ղեկավարած կուսակցության թեկնածուներին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի միություն» կուսակցության համամասնական ցուցակը:

ԿԸՀ ներկայացուցիչների պնդմամբ Սաակաշվիլիի կուսակցության` հունիսի 10-ին կայացած համագումարը ուղեկցվել է մի շարք խախտումներով:

Ընտրական հանձնաժողովը պատրաստվում է համագումարի արձանագրության պատճենները փոխանցել ոստիկանություն: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ուկրաինայում կայանալու են հուլիսի 21-ին:
Արդեն իսկ գրանցվել է շուրջ 3300 թեկնածու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել