Ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառ կարող է լինել իրանական հրթիռի հարվածը․ Ջասթին Թրյուդո
06:12 - 10 հունվարի, 2020

Ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառ կարող է լինել իրանական հրթիռի հարվածը․ Ջասթին Թրյուդո

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ըստ ստացված հետախուզական տվյալների հնարավոր է, որ ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառ կարող է լինել իրանական հրթիռի հարվածը, փոխանցում է CBC-ն։

«Մենք ունենք հետախուզական տվյալներ մի քանի աղբյուրից, ներառյալ մեր դաշնակիցներին ու մեր սեփական հետախուզությունը։ Տվյալները վկայում են, որ ինքնաթիռը կործանվել է իրանական «երկիր-օդ» տիպի հրթիռի հարվածից», - ասել է վարչապետը Օտտավայում ասուլիսի ժամանակ՝ ավելացնելով, որ դա կարող է լինել ոչ կանխամտածված գործողություն։

Աղետի զոհ դարձած 176 ուղևորներից 63-ը Կանադայի քաղաքացիներ են։

Իրանցի պաշտոնյաները հերքել են այդ հայտարարությունը։

«Գիտական տեսանկյունից անհնար է, որ հրթիռը հարվածի ուկրաինական ինքնաթիռին, ու նման խոսակցություններն անտրամաբանական են», - այդ մասին հայտնել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեհն, հինգշաբթի հայտնել է կիսապաշտոնական ISNA լրատվական գործակալությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել