Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, ավելի հակված եմ ասել՝ պատերազմ լինելու է. Լեւոն Մնացականյան |armtimes.com|
06:43 - 03 ապրիլի, 2019

Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, ավելի հակված եմ ասել՝ պատերազմ լինելու է. Լեւոն Մնացականյան |armtimes.com|

armtimes.com: Արցախը դե ֆակտո անկախ է, ինչը պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ այդ հարցի լուծման ճանապարհը ռազմական գործողություններն են, որոնք վաղ թե ուշ կլինեն, թեեւ արտաքուստ իրավիճակը խաղաղ է թվում։

Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի Պաշտպանության պաշտոնաթող նախարար, Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն Լեւոն Մնացականյանը՝ խոսելով նոր պատերազմի հավանականության մասին

«Իրավիճակը արտաքինից կարելի է ասել, որ հանգիստ է։ Բայց եթե մենք իրավիճակին նայենք, կարող է սխալվենք: Հակառակորդը ամեն օր ձեռք է բերում նոր նմուշներ, ամեն օր ընդլայնում է իր զինանոցը, ամեն օր իրականցնում է դրանց յուրացման պարապմունքներ, դրա համար ընդգրկում է հրահանգիչներ տարբեր երկրներից, որի համար իհարկե վճարում է։ Չեմ կարծում, որ այդքանը արվում է խաղաղության համար»,-ասել է Լեւոն Մնացականյանը՝ հավելելով, որ Արցախի անկախությունը դե յուրե հաստատելու համար, ըստ ամենայնի, լինելու է պատերազմ:

«Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, եւ մեր պարագայում ավելի շատ հակված եմ ասելու, որ պատերազմ լինելու է, որովհետեւ վերջիվերջո անկախությունը դե ֆակտո կա, պետք է հաստատվի նաեւ դե յուրե, եւ մենք գիտենք, որ մյուս կողմը դրա համաձայնությունը չի տա, եւ պետք է հարցը լուծվի։ Հարցի լուծման միակ ճանապարհը, կարծում եմ, ռազմականն է, եւ պետք է պատրաստվենք մարտական գործողությունների։ Վաղ թե ուշ այդ գործողությունները կլինեն»,- եզրափակել է ՊԲ նախկին հրամանատարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել