Ուզում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում աշխատանքի համար․ Նիկոլ Փաշինյան |aysor.am|
12:22 - 06 մայիսի, 2020

Ուզում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում աշխատանքի համար․ Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Ուզում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում աշխատանքի համար։ Համոզված եմ, որ նա արել է առավելագույնը առավելագույն արդյունքների հասնելու համար, բայց աշխատանքը բարդ երևույթ է, և գալիս են փուլեր, ժամանականեր, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ, և կայացվել են որոշումներ», - ասաց Փաշինյանը։

Նա նկատեց, որ բնապահպանական ոլորտում, այդ թվում նախարար Գրիգորյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ էական ձեռքբերումներ ունեցել են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել