Որ ԱԺ-ում կար դժգոհություն, ես անձամբ չգիտեի․ Աղաջանյանը՝ Զեյնալյանի հրաժարականի մասին |24news.am|
13:01 - 10 հունիսի, 2019

Որ ԱԺ-ում կար դժգոհություն, ես անձամբ չգիտեի․ Աղաջանյանը՝ Զեյնալյանի հրաժարականի մասին |24news.am|

24news.am: Հայաստանի ամբողջ պետական համակարգում բարեփոխումների կարիք կա եւ Արտակ Զեյնալյանը միակ քաղաքական գործիչը չէ, որի վրա այդ պատասխանատվությունը կար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Ես անձամբ պարոն Զեյնալյանի հետ աշխատանքային բավականին լավ հարաբերությունների մեջ եմ եղել եւ գոհ եմ եղել այդ հարաբերություններին»,-ասաց նա:
Աղաջանյանը նշեց, որ ինքը տեղեկություն չունի, թե Արտակ Զեյնալյանին հրահանգվել է, որ հրաժարական տա:

Ինչ վերաբերում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարություններին, թե խմբակցությունում մտահոգություններ են հնչեցրել Արտակ Զեյնալյանի աշխատանքի հետ կապված, Աղաջանյանն ասաց. «Որ ԱԺ-ում կար դժգոհություն, ես անձամբ այդ մասին չգիտեի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել