pastinfo.am: Չկա նման դեպք, քրեական գործ, որ Կառավարությունը, իշխանությունը որևէ կերպ կաղապարված է լուծում տալու՝ հնարավորության պարագայում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով բանակում մահվան դեպքերին ։ 

«Որևէ նման դեպք չեմ կարող ասել։ Լինում է ժամկետի հետ կապված խնդիր։ Լինում է երեք ատյանի դատարանի որոշում, որը միշտ չէ, որ վստահության կամ ճշմարտության հետ կարող է աղերս ունենալ»,- ասաց Սիմոնյանը։

Վերջինս ընդգծեց, որ մեդալն ունի երկու կողմ և միշտ բոլոր հարցերով լինում են բաներ, որ մի կողմը չի ասում,մի կողմը տեղյակ չէ։

«Սկսած՝ Կառավարության և Ավագանու նիստերից ամենը փակ էր։ Նույնիսկ հիմա, օրենքի առումով, կարող ենք Կառավարություն նիստը փակ անել, բայց ամեն ինչ բաց է արվում»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ որևէ մեկը հետաքրքրություն չունի՝ որևէ բան թաքցնելու և կարևոր են բոլոր խնդիրները։