Ովքեր կարող են այս օրերին ՀՀ-ից Արցախ մեկնել․ պարզաբանում է ՀՀ փոխոստիկանապետը |armenpress.am|
14:27 - 28 մարտի, 2020

Ովքեր կարող են այս օրերին ՀՀ-ից Արցախ մեկնել․ պարզաբանում է ՀՀ փոխոստիկանապետը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների 4 սահմանային ուղղությունն էլ մարտի 26-ից փակվել է նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար․ գործում են սահմանափակումներ։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։

«Մարտի 26-ից սկսած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների սահմանը 4 ուղղությամբ փակվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև մտցվել են սահմանափակումներ՝ շարժի հետ կապված։ Այս օրերին Արցախի Հանրապետություն կարող են այցելել այն անձինք, ովքեր այնտեղ ունեն հաշվառում, Արցախ կարող են մուտք գործել բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատարները անկախ բեռնվածությունից։ Մարդատար մեքենաները կարող են անցնել Արցախի սահմանը պարտադիր բեռնված լինելու դեպքում։ Արցախ կարող են այցելել նաև Արցախում կայանալիք ընտրությունների համար դիտորդական առաքելություն իրականացնող անձինք և լրագրողները՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։ ԱՀ կարող են մեկնել նաև Պաշտպանության բանակին սնունդ մատակարարող բոլոր ընկերությունները»,- նշեց Մհրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել