Ոստիկանությունում քաղաքացու խոշտանգման դեպքը տեղի է ունեցել 2008-2010 թվականների միջակայքում. Սասուն Խաչատրյան |lragir.am|
09:01 - 26 նոյեմբերի, 2019

Ոստիկանությունում քաղաքացու խոշտանգման դեպքը տեղի է ունեցել 2008-2010 թվականների միջակայքում. Սասուն Խաչատրյան |lragir.am|

lragir.am: Ըստ նախնական տվյալների՝ ոստիկանությունում քաղաքացու խոշտանգման դեպքը, որի մասին տեսանյութը օրերս տարածվել էր համացացնում, տեղի է ունեցել 2008-2010 թվականների միջակայքում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

«Այն ժամանակ 300 պրիմ՝ խոշտանգման համար պատիժ նախատեսող հոդվածը, դեռևս ընդունված չէր: Հետևաբար, մենք նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում նույնսիկ չէինք կարող այդ հոդվածով գործ հարուցել»,- նշեց Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե ինչո՞ւ խոշտանգման հոդվածով գործ չի հարուցվել:

Սասուն Խաչատրյանն ասաց, որ քննությունը դեռ երկու օր է ընթանում է, և դեռևս հնարավոր չէ հաստատել, որ կադրում երևացող բոլոր անձինք ոստիկաններ են: Հարցին, թե այսինքն՝ խոշտանգում իրականացնող անձանց շրջանակը հայտնի՞ չէ, ՀՔԾ պետը պատասխանեց.

«Չեմ ցանկանում այս պահին նման տեղեկատվություն տարածել, հայտնի է, թե հայտնի չէ, բայց համոզված եղեք՝ եթե նույնիսկ այս պահին հայտնի էլ չէ, թեև ես նման բան չեմ հաստատում, շատ շուտ դուք կտեղեկանաք, որ ամջողջ ծավալով էլ կբացահայտվի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել