Ոստիկանությանը 12 մլն դրամ կհատկացվի |panarmenian.net|
09:09 - 26 սեպտեմբերի, 2019

Ոստիկանությանը 12 մլն դրամ կհատկացվի |panarmenian.net|

panarmenian.net։ Կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում որոշվել է հավելյալ12 միլիոն դրամ հատկացնել ոստիկանությանը։

Գումարը տրամադրվելու է գործադիրի պահուստային ֆոնդից՝ ոստիկանության ծախսերի ապահովման նպատակով։ Ինչպես նշվում է ներկայացված որոշման նախագծում՝ այդ գումարով ոստիկանությունը գույք և սարքավորումներ է վարձակալելու, գրասենյակին, տրանսպորտային և կենցաղային նյութեր և հագուստ է գնելու։

Որոշման նախագիծն ունի նաև գաղտնի կետեր, որոնք նախագծում հրապարակված չեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել