Ոստիկանները Ծաղկաձորում ապօրինի ծառահատման դեպք են արձանագրել
05:23 - 06 հունիսի, 2019

Ոստիկանները Ծաղկաձորում ապօրինի ծառահատման դեպք են արձանագրել

Ծաղկաձոր քաղաքի տարածքային դրամարկղային կենտրոնի տարածքում ծառայություն իրականացնելիս ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի պահպանության բաժնի ծառայողներից մեկը հունիսի 4-ին, ժամը 19.00-ին,լսել է սղոցի ձայն և, մոտենալով ցանկապատին, նկատել է, որ ցանկապատից մոտ 15-20 մ հեռավորության վրա երկու անձ ծառ են կտրում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը Ծաղկաձոր քաղաքի տարածքային դրամարկղային կենտրոնի տարածքում հայտնաբերել է Ծաղկաձորի երկու բնակչի՝ իրենց պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, որի բեռնախցիկում բեռնված է եղել 4-8 սմ տրամագծով մոտ 0,2 խ/մ չպարզված տեսակի փայտանյութ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 3 ծառի հատված ճյուղեր: Տղամարդիկ հայտարարել են, որ նշված փայտանյութը կտրել են որպես վառելափայտ:

 

Փայտանյութը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել