Ոչ ոք չի կարող Թուրքիային վերջնագիր ներկայացնել․ Չավուշօղլուի պատասխանը ԱՄՆ-ին |ermenihaber.am|
05:38 - 14 հունիսի, 2019

Ոչ ոք չի կարող Թուրքիային վերջնագիր ներկայացնել․ Չավուշօղլուի պատասխանը ԱՄՆ-ին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ ԱՄՆ-ի նամակին։

Թուրք նախարարը նշել է, որ իրենք արդեն իսկ ձեռք են բերել այդ համակարգերը և որևէ նամակ ի զորու չէ հարկադրել Թուրքիային՝ հետ կանգնել իր ընդունած որոշումից։

Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիք Շանահան նամակ էր հղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ տեղեկացնելով, որ ռուսական S-400 համակարգերից չհրաժարվելու դեպքում ԱՄՆ-ը Թուրքիային կհեռացնի F-35 ռազմական ինքնաթիռների արտադրության նախագծից։ Ավելին, նամակում նկարագրվել էին նաև ԱՄՆ –ի այն հիմնական քայլերը, որոնց շնորհիվ այդ սպառնալիքը պետք է կյանքի կոչվի։

Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով նամակի մասին հարցին՝ Չավուշօղլուն հայտարարել է․ «Ոչ ոք չի կարող Թուրքիային վերջնագիր ներկայացնել։ Նման նամակներով Թուրքիան իր ընդունած որոշումներից հետ չի կանգնի։ Թուրքիան արդեն գնել է S-400-ները, դրանք կվբերվեն ու կտեղակայվեն այստեղ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել