Ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ. ՀՀ ԱԳՆ
04:43 - 12 հունիսի, 2019

Ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ. ՀՀ ԱԳՆ

Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը հունիսի 11-ին գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։

ՀՀ ԱԳ նախարարությունն արձագանքել է բանաձևի ընդունմանը` ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ շեշտելով Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամների սկզբունքային դիրքորոշումը:

«Մենք ողջունում ենք միջազգային արձագանքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժխտողական կարծիքի դեմ: Այս որոշմամբ Նիդերլանդները և նրա խորհրդարանի անդամները ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց սկզբունքային դիրքորոշումը` մարդու իրավունքների և Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ»,- գրված է հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել