shantnews.am: Փոքր բեռնատար մեքենաներն արդեն կարող են անցնել Վրաստանի տարածք: Այսօր «Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնաբանեց, թե ինչ ասել է փոքր բեռնատարը: Խոսքը 10 տոննայից փոքր տարողությամբ, ուղևորներ տեղափոխելու համար չնախատեսված մեքենաների մասին է:

«Պայմանավորվածությունը դրանց վերաբերյալ է, որովհետև, փոքր բեռնատարների արգելք է եղել: Մեծ տարողություն ունեցողների համար եղել է խիստ ռեժիմի պայմաններում թողունակության կարգավորում»,- նշեց Անանյանը:

Նա նշել է նաև, որ Վերին Լարսը այս պահին բաց է, և ամենօրյա ռեժիմով երկկողմանի աշխատանք է գնում: Անանյանի խոսքերով՝ մաքսային կցորդն արդեն տեղում է, և օպերատիվ օժանդակություն է ցուցաբերում: ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ Լարսում կուտակումներ համեմատաբար չկան: