Ո՛չ ոք, այդ թվում Փաշինյանը, չհամոզեցին, որ Ամուլսարի ռիսկերը 100%-ով կառավարելի են

17:36 - 26 օգոստոսի, 2019

24news.am «Համենայն դեպս մինչ օրս, այս ողջ գործընթացի ընթացքում ինձ որևէ մեկը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամոզեցին, որ Ամուլսարի ռիսկերը 100%-ով կառավարելի են»,- այս մասին ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Բանախոսի համոզմամբ՝ այժմ պետք է առողջացնել արդեն իսկ վնասված բնապահպանական միջավայրը, հետո նոր քննարկել նոր հանքերի բացման մասին՝ հավելելով, որ այս հարցի համատեսքում չի խոսվում նաև մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդրի մասին, այն է՝ հանքի հարակից տարածքների:

Հովսեփյանը նշում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք գնալով ավելի ու ավելի են նոսրանում, ոչ միայն չեն ծառայում գյուղատնտեսական նպատակներին, այլև սկսել են վաճառել օտարերկրացիներին, ու սա ևս մեծ ռիսկ է, առավել ևս պատերազմող երկրի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել