Շրջակա միջավայրի նախարարության և KfW բանկի պատվիրակությունները քննարկել են ոլորտի բարեփոխումների միջոցառումները
18:03 - 17 հունիսի, 2019

Շրջակա միջավայրի նախարարության և KfW բանկի պատվիրակությունները քննարկել են ոլորտի բարեփոխումների միջոցառումները

Կայացել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և Գերմանական զարգացման բանկի (KfW) ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելի գլխավորած պատվիրակությունների հերթական աշխատանքային հանդիպումը։

Հանդիպմանը քննարկվել են նախարարության կողմից նախաձեռնած ոլորտի բարեփոխումների միջոցառումները և դրանցով նախատեսվող գործողությունները, մասնավորապես՝ անտառների կայուն կառավարման, կենսաբազմազանության և ԲՀՊՏ-ների պահպանության, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարման ոլորտում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Կողմերը դիտարկել են նաև իրականացվող միջոցառումներին KfW բանկի կողմից աջակցության տրամադրման հարցերը։

Հանդիպանը հաջորդել են աշխատանքային քննարկումները՝ Շրջակա միջավայրի նախարարության հիմնական մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել