Շուրջ 82 հազար ընտանիքին օգնելու տարբերակներ ենք հիմա քննարկում․ Զարուհի Բաթոյան
 |armtimes.com|
20:45 - 25 մարտի, 2020

Շուրջ 82 հազար ընտանիքին օգնելու տարբերակներ ենք հիմա քննարկում․ Զարուհի Բաթոյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր կառավարությունը չունի տեղեկություն այն քաղաքացիների մասին, որոնք աջակցության կարիք ունեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա նշեց, որ այս ընթացքում ստանում են բազմաթիվ զանգեր, դիմումներ, որտեղ քաղաքացիները նշում են, որ աշխատում էին օրավարձով կամ որպես չգրանցված աշխատող եւ հիմա այս խնդրի առջեւ են կանգնած։

Պատասխանելով պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե բազավորվե՞լ է արդյոք այդ քաղաքացիների թիվը, նախարարը պատասխանեց, որ այս պահին ունեն երկու ցուցակ․«Մեկը 20 հազար ընտանիքի մասին է, որոնք դիմում են ներկայացրել ընտանեկան սոցիալական նպաստի համակարգում ընդգրկվելու համար, սակայն դեռ չեն ընդգրկվել, եւ երկրորդը՝ 62 հազար գործազուրկի կարգավիճակ ունեցող քաղաքացիների մասին է։»

Նախարարը վստահեցրեց, որ այս քաղաքացիներին աջակցության ձեւերը, տարբերակները այսօր քննարկվում են, սակայն, ցավոք, այն քաղաքացիները, որոնք երբեւէ որեւէ աշխատանքի գրանցում չեն ունեցել, ընդգրկված չեն այս ցանկերում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել