Շիրակի համալսարանի ռեկտորի ԺՊ–ի դեմ հաղորդում է ներկայացվել. քրգործով նա կարգավիճակ չունի |news.am|
14:12 - 26 հուլիսի, 2019

Շիրակի համալսարանի ռեկտորի ԺՊ–ի դեմ հաղորդում է ներկայացվել. քրգործով նա կարգավիճակ չունի |news.am|

news.am: Քաղաքացու հաղորդման հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու դեպքի կապակցությամբ։ Այս մասին  հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը ։

Քրեական գործը հարուցվել է Հովհաննես Խորիկյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 308-ի 1-ին մասի(Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով։

Այս քրեական գործով Երվանդ Սերոբյանը դեռևս որևէ դատավարական կարգավիճակ չունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել