Շատ երիտասարդ քաղաքացիներ մազով են փրկվել, չնայած,  չեն ունեցել խրանիկ հիվանդություններ․ Արսեն Թորոսյան
11:01 - 06 մայիսի, 2020

Շատ երիտասարդ քաղաքացիներ մազով են փրկվել, չնայած, չեն ունեցել խրանիկ հիվանդություններ․ Արսեն Թորոսյան

Այս իրավիճակը երկար է տևելու, առնվազն մինչև մյուս գարուն, եթե որևէ գիտական մեծ հայտնագործություն տեղի չունենա՝ ինչը շատ փոքր հավանականություն ունի, որովհետև նույնիսկ հայտնագործությունները ունեն իրենց տրամաբանությունը, դրանք հետազոտություններն են , փորձարկումներն են կենդանինների հետո մարդկանց վրա, հետո նոր կիրառումը մեծ զանգվածների վրա։ Այս մասին 1in․am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հարցին, թե ինչ դրական արդյունքների բերեց կարանտինային ռեժիմը, նախարարը նշեց, որ կարանտինը  պետք էր  ժամանակ շահելու համար։ Եթե նույնիսկ այսօր ունենք 2500-ից ավել դեպք, եթե կարանտին չլիներ այդ թիվը կլիներ 25,000։ 

«Կարնտինը պետք էր նաև որոշակի  վարքագիծ սովորեցնելու մեզ բոլորիս, քանի որ մենք սովոր ենք ջերմ շփման, հաճախ մեր բարեկամների հետ հանդիպելուն, այս ամենը դեռ միառժամանակ պետք է դադարեցնենք։ Շատ հաճախ է հնչում տեսակետ, որ ամեն ինչ ձախողվել է, իրականում ամեն ինչ  չի ձախողվել, նպատակների մեծ մասը իրականացել են, թե առողջապահական համակարգի պատրաստակամության բարձրացման առումով, թե զսպելու առումով։ Իհարկե, հասկանալի է, որ այդ զսպումները չեն կարող լինել հավերժ՝ կարծես թե, մենք անցնում ենք ապակենտրոն պայքարի մոդելի»,- ասաց Թորոսյանը։

Անրդադառնալով այն թերացումներին, որոնք շատ հաճախ մատնամշվում են հասարակության կողմից, Թորոսյանն ասաց, որ կառավարությունը չի ուշացրել սհամանները փակելու գործընթացը, իսկ այդ մեխանիզմը շատ լավ է գործել։ Հարևան Իրանից վարակի բերովի դեպք գրանցվել է միայն մեկ անգամ, որը շատ արագ լոկալիզացվել է և կանխվել է տարածումը։


«Մենք ունեցել ենք դեպքեր Իտալիայից, որը ցավոք տարածվել է, բայց մեր քաղաքացիների կողմից, մենք չէինք կարող 5000 քաղաքացու մեկուսացնել։ Բոլորը պետք է մնային ինքնամեկուսացման մեջ, բայց եղան այն խախտողներ և հիմա նույնպես ասում եմ ,որ հնարավոր չէ այդքան մարդկանց վերհսկել»,- հավելեց նախարարը։

Այն հարցին, թե արդյոք մահացած քաղաքացիներից բոլորի  մոտ եղել են խրոնիկ հիվանդություններ՝ Թորոսյանը տեղեկացրեց՝

«Մահվան դեպքերից միայն մեկ քաղաքացի՝ 69 տարեկան, չի ունեցել հայտնի  խրոնիկ հիվանդություն, մյուսները ունեցել են  մեկ, հաճախ երկու-երեք խրոնիկ հիվանդություններ։ Հիմնականներից են՝ զարկերակայն գերճնշումը , շաքարային դիաբետը և սրտի իշեմիկ հիվանդությունները։ Շատ երիտասարդ քաղաքացիներ մազով են փրկվել, որոնք չեն ունեցել խրանիկ հիվանդություններ, բայց կատաստրոֆիկ դժվար են տարել վարակը»։

Այն հարցին, թե ինչու են քիչ թվով քաղաքացիներ միացված արհեստական շնչառական սարքերին, Թորոսյանն ասաց, որ սարքերին միացումը կատարվում է բացառապս բժիշկների ցուցումով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել