«Շանտաժի փորձ է». Թուրքիայի Մեջլիսն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումներին |24news.am|
06:46 - 31 հոկտեմբերի, 2019

«Շանտաժի փորձ է». Թուրքիայի Մեջլիսն արձագանքել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումներին |24news.am|

24news.am։ «NTV» թուրքական հեռուստաընկերության կայքը գրում է, որ Թուրքիայի խորհրդարանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումներին՝ հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն ու Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը:

Մեջլիսի 4 կուսակցությունները, Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից բացի, որից ընտրված պատգամավոր է նաև Կարո Փայլանը, հայտարարություն են տարածել։

«Դատապարտում ենք որոշ շրջանակների կողմից առաջ բերված և Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված թեզիսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-նշված է Մեջլիսի տարածած հաղորդագրությունում:

Խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը անդրադարձել է նաև Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշմանը՝ այն որակելով որպես «շանտաժի փորձ»:

«էժանագին հաշիվներ մաքրելու փորձերը թշնամական տրամադրություններ կարող են ստեղծել»,- ասել է Շենթոփը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Նույն օրը Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել նաև Թուրքիայի և նրա ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, որոնք առնչվում են Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել