Շախմատի Grand Tour 2020-ի ոչ մի մրցաշար չի կայանա


 |armenpress.am|
21:00 - 02 ապրիլի, 2020

Շախմատի Grand Tour 2020-ի ոչ մի մրցաշար չի կայանա |armenpress.am|

armenpress.am: Շախմատի Grand Tour 2020-ի բոլոր մրցաշարերը չեղարկվել են:

Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Grand Chess Tour-ի շրջանակներում այս տարի պետք է անցկացվեր 5 մրցաշար, աշխարհի 10 լավագույն շախմատիստների մասնակցությամբ: Այս տարի ոչ մի մրցաշար չի կայանա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ապրիլի 2-ի դրությամբ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 961 հազարը: Մահացածների թիվն անցել է 49 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 203 հազար 153: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել