ՇՄ նախարարության աշխատակիցը կարգապահական տույժի է ենթարկվել՝ Infocom-ի հրապարակումից հետո անցկացված ծառայողական քննության արդյունքում
23:54 - 11 մայիսի, 2020

ՇՄ նախարարության աշխատակիցը կարգապահական տույժի է ենթարկվել՝ Infocom-ի հրապարակումից հետո անցկացված ծառայողական քննության արդյունքում

Դեռևս այս տարվա հունավարի 17-ին տեղեկացրել էինք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մեր՝ «Շրջակա միջավայրի նախարարությունը ստում է՝ թաքցնելով հրապարակման ենթակա տեղեկատվությունը» վերտառությամբ հոդվածի հիման վրա ծառայողական քննություն է նշանակել։
 
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացանք, որ սույն թվականի ապրիլի 28-ին ՇՄ գլխավոր քարտուղար Աշոտ Ավալյանի հրամանով՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրային ռեսուրսների կադաստրի վարման և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Արման Շահնուբարյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` նախազգուշացման ձևով:
 
Հրամանը ներկայացնում ենք ստորև․


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել