Նոր փուլ ԱՄՆ Սենատում իմպիչմենտի շուրջ |amerikayidzayn.com|
10:02 - 28 հունվարի, 2020

Նոր փուլ ԱՄՆ Սենատում իմպիչմենտի շուրջ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ-ում իմպիչմենտի գործընթացը ներթափանցել է նոր փուլ: 

Այս շաբաթ ԱՄՆ Սենատում կկայանա քվեարկություն, որը կորոշի, թե արդյոք Սենատում իմպիչմենտի գործընթացի շրջանակներում պետք է թույլ տալ նոր վկաների ելույթներ ու ծանոթանալ նոր փաստաթղթերի հետ: Իմպիչմենտի գործընթացում այժմ իրենց փաստարկներն է ներկայացնում նախագահ Թրամփի պաշտպանական թիմը:

Նախկինում երբևէ Սենատը պաշտոնանկ չի արել որևէ նախագահի: Այսօր դեմոկրատները նախագահ Թրամփին մեղադրում են պաշտոնի չարաշահման ու Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մեջ: Նրանք կոչ են անում հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Սենատին թույլատրել վկայություն տալ նոր վկաների, ովքեր ունեն կարևոր տեղեկություններ այս գործի առնչությամբ, սակայն որոշ հանրապետական օրենսդիրների կարծիքով դա իրենց լիազորությունից դուրս է:

«Նրանք Սենատից խնդրում են, որ մենք ստանձնենք հատուկ հետաքննողի գործառույթներ, հետաքննենք գործը, սակայն դա Սենատի լիազորությունների շրջանակում չէ: Սենատի լիազորությունների մեջ է մտնում գործը լսելը, իսկ փաստերը իմպիչմենտի համար պետք է հավաքի Ներկայացուցիչների պալատը: Մենք գործում ենք` հիմնվելով նրանց տրամադրած տեղեկությունների վրա»,- ասում է հանրապետական սենատոր Ջեյմս Լանկֆորդը:

Սակայն դեմոկրատները հակազդում են՝ Թրամփի վարչակազմն անհնարին է դարձրել պատշաճ տեղեկության հավաքագրումը:

Վկաների հարցում դեմոկրատների համար կարևոր նշանակություն ունի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհդական Ջոն Բոլթոնի վկայությունը: Թրամփը հակազդում է՝ Բոլթոնը տիրապետում է տեղեկության, թե ինչ է մտածում նախագահն այս կամ այն առաջնորդի մասին, ու ըստ նախագահի, եթե այդ տեղեկությունը հրապարակվի, ապա այն կարող է խնդիրներ ստեղծել արտաքին հարաբերություններում:

Նախագահ Թրամփի պաշտպանական թիմի փաստարկները լսելուց հետո սենատորները հնարավորություն կունենան գրավոր հարցերով դիմելու երկու կողմերին: Հարցերը կկարդա Գերագույն դատարանի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել