Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով
13:46 - 08 ապրիլի, 2020

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը ՊԲ-ի բոլոր զորամասերում շարունակվում է ամբողջ թափով: Իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային գործընթացները գտնվում են ինչպես ռազմաբժշկական ծառայության, այնպես էլ զորամասերի հրամանատարության մշտական վերահսկողության ներքո:

Կանխարգելիչ միջոցառումներն առավել բարձր որակով կյանքի կոչելու նպատակով ՊԲ-ում պարբերաբար անց են կացվում հավաք-պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են հակահամաճարակային միջոցառումների առանձնահատկություններին, կատարում փորձի փոխանակում, ձեռք բերում նոր գիտելիքներ:

Նշենք, որ մշտական կանխարգելիչ միջոցառումների, խիստ վերահսկողության և հրամանատարության ու համապատասխան ծառայությունների արդյունավետ համագործակցության շնորհիվ՝ Արցախի ՊԲ-ում առայսօր հաջողվել է խուսափել նոր տիպի կորոնավիրուսի ներթափանցելու դեպքերից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել