Նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 41-ի |azatutyun.am|
11:11 - 25 հունվարի, 2020

Նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 41-ի |azatutyun.am|

azatutyun.am: Անցած մեկ օրում նոր կորոնովիրուսից մահացածների թիվը 26-ից հասել է 41-ի, վարակվածներինը՝ 1300-ի: Ըստ լրատվամիջոցների, մահացածների թվում է մի բժիշկ Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից էլ սկիզբ է առել համաճարակը:

Նոր վիրուսը նաև աշխարհագրությունն է ընդլայնել՝ հիվանդացության դեպքեր են արձանագրվել նաև Ավստրալիայում, Մալայզիայում, Ֆրանսիայում իշխանությունները հաղորդում են ախտահարված երրորդ հիվանդի մասին:

Ավելի վաղ վարակի դեպքեր էին հայտնաբերվել Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայլանդում, Սինգապուրում, Նեպալում ու Վիետնամում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է՝ մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք մինչ այս վարակը ունեցել են առողջական այլ խնդիրներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել