«Նորֆոլքի» հայտնի սխեմայի փլուզումից հետո տնտեսվարողների աճ է գրանցվել. ՊԵԿ փոխնախագահ |factor.am|
13:44 - 14 փետրվարի, 2020

«Նորֆոլքի» հայտնի սխեմայի փլուզումից հետո տնտեսվարողների աճ է գրանցվել. ՊԵԿ փոխնախագահ |factor.am|

factor.am: 2019 թվականին ունեցել ենք մաքսային մուտքերի աճ, իսկ 2020-ին ակնկալում ենք ավելի քան 15% մուտքերի աճ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

Անդրադառնալով արտաքին տնտեսական գործունեություն՝ ներմուծում և արտահանում իրականացնող կազմակերպությունների աճի միտմանը՝ ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ 2014 թվականից սկսած նման տնտեսվարողների թիվը մշտապես շուրջ 5.000 է եղել, իսկ 2018 թվականի կեսերից զգալի աճ է գրանցվել:

«2018-ի կեսերից մինչև այսօր 5.500 տնտեսվարողը դարձել է մոտ 12.200: Սա ավելի քան 120% աճ է ենթադրում: Սա բացատրվում է նրանով, որ «Նորֆոլքի» հայտնի սխեմայից փլուզումից հետո առևտրով զբաղվող տնտեսվարողներն իրենց ԱՁ-ներով սկսեցին զբաղվել նրմուծմամբ, մաքսազերծմամբ և այլն»,- նշեց Շուշանիկ Ներսիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել