18։38-Ուկրաինայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով արտակարգ դրություն է սահմանել և երկարացրել կարանտինը մինչև ապրիլի 24-ը։ Որոշումը կայացվել է կառավարության մարտի 25-ի նիստում։

Պանդեմիայի պատճառով Ուկրաինայում մարտի 17-ից մինչև ապրիլի 3-ը կարանտին է գործում։ Փակ են առևտրի կենտրոնները, սրճարանները, բարերը, մարզասրահները, չեղարկվել են միջազգային և միջքաղաքային ուղևորափոխադրումները։ |panarmenian.net|

18։05-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ժողովրդին։ Նա հայտարարել է, որ ելնելով եկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակից, նպատակահարմար է համարում հետաձգել սահմանադրական փոփոխությոնների վերաբերյալ քվեարկության օրը։

Քվեարկությունը պետք է կայանար ապրիլի 22-ին։|panarmenian.net|

17։12- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 436 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 19 հազար 600-ը: Ապաքինվածների թիվը կազմում է 111 հազար 878: Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 218 է: Գրանցվել է ընդամենը 47 նոր դեպք: Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում: Վիրուսից հաստատված դեպքերի թիվը կազմում է 54 հազար 973: Հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 34 հազար 009 է, այնուհետև Իրանն է՝ 27 հազար 017 հաստատված դեպքով: ԱՀԿ տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է: |armenpress.am|

 

15։47- Անգլիայի թագաժառանգ արքայազն Չարլզի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նորությունը հաստատվել է արքայազնի պաշտոնական նստավայր Կլարենս հաուսը։

 

15։38- Արտասահմանում կորոնավիրուսից մահացած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 32-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ 8 տարբեր երկրներում սովորող 2.721 թուրք ուսանողները հատուկ չվերթներով տեղափոխվել են Թուրքիա: |ermenihaber.am|

 

15։31- Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով մարտի 24-ին հայտարարել է ամբողջ երկրում «բացարձակ կարանտինի» մասին։ Այն վերաբերում է երկրի ամբողջ բնակչությանը, որը կազմում է 1.3 միլիարդ մարդ։ Կարանտինը տևելու է 3 շաբաթ։ Այդ ընթացքում բնակիչներն իրավունք չունեն տնից դուրս գալ ցանկացած պատճառով։ Մոդիի կարծիքով դա վիրուսի տարածումը կանգնեցնելու միակ տարբերակն է։ |hetq.am|

 

14։15- Չինաստանի Ֆուցզյան նահանգի 14 հոգուց բաղկացած բժիշկ-փորձագետների խումբը մարտի 25-ին մեկնել է Իտալիա՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում:  Խմբում ընդգրկված են փորձագետներ տարբեր բժշկական հաստատություններից, ինչպես նաև Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից: Չինացի մասնագետները հիմնականում կաշխատեն Իտալիայի Տոսկանա մարզում: |armenpress.am|

 

14։05- ԱՄՆ Սպիտակ տունն ու Սենատը այսօր վաղ առավոտյան համաձայնության եկան կորոնավիրուսի պայամաններում տրամադրվելիք 2 տրիլիոն դոլար օգնության ծրագրի շուրջ։ ԱՄՆ պատմության մեջ իր ծավալներով աննախադեպ այս փաթեթը կուղղվի համաճարակի պատճառով տնտեսությանը հասցված վնասի հետևանքները մեղմելուն։

 

12։59- Ադրբեջանը Թուրքիայի միջնորդությամբ ձեռք է բերել նոր կորոնավիրուսի ախտորոշման թեստեր։ Ինչպես տեղեկացրել է այս երկրի առողջապահության նախարար Օքթայ Շիրալիևը, համավարակի տարածման սկզբնական շրջանում շատ երկրների նման Ադրբեջանում էլ ախտորոշիչ թեստեր չկային։ Ախտորոշումը կատարվում էր մի քանի հայտնի միջազգային լաբորատորիաներում, այդ թվում՝ Գերմանիայում։ Կորոնավիրուսի առաջին դեպքն Ադրբեջանում արձանագրվել է փետրվարի 28-ին։ Մինչ օրս արձանագրվել է վարակվածության 87 դեպք, 10  մարդ առողջացել է, 1-ը՝ մահացել։ Բուժում ստացողներից 3-ը մինչև 18 տարեկան են։ |ermenihaber.am|

 

12։07- Մարտի 24-ին Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 343 նոր դեպք։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Նրա փոխանցմամբ՝ երկրում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 1872-ի։ Մարտի 24-ին կորոնավիրուսից մահացել է ևս 7 մարդ, Covid-19-ի ընդհանուր զոհերի թիվը կազմել է 44-ի։ |ermenihaber.am|

 

11։20- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը երեքշաբթի օրն ասել է, թե իր ցանկությունն է, որ երկրի տնտեսությունը վերսկսի աշխատել Զատկի տոներին, որպեսզի իրենք կարողանան խուսափել տնտեսական անկումից։

 

11։08- #Իտալիայի_նախագահ հեշթեգով տարածվում է Իտալիայի նախագահին վերագրվող մի ուղերձ, որում վերջինս իբր հայտարարում է, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում իշխանությունները կաշխատեն վճարել աշխատողների աշխատավարձերը պետական   ֆոնդից և կչեղարկեն ջրի և էլեկտրաէներգիայի վարձերը։ Փաստացի, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի որևէ ելույթում և ուղերձում Ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվող խոսքերը չկան։ |fip.am| 

 

10։37- Աշխարհում մարտի 25-ի ժամը 06։27-ի դրությամբ գրանցվել է
կորոնավիրուսով վարակման 423 142 դեպք, 
մահվան 18 906 դեպք
վարակից առողջանալու 109 145 դեպք։

 

09։13- Վրաստանում մարտի 24-ի ժամը 19:30-ի դրությամբ՝ վարակվածների թիվը 70 է, ժամը 13-ի դրությամբ՝ 67 էր: Կարանտինում 4055 մարդ է, ստացիոնարում՝ 252, ապաքինված է համարվում 9 մարդ: |aliq.ge|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․03․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․03․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․03․20