Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16.03.20 (թարմացվող)
23:57 - 16 մարտի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16.03.20 (թարմացվող)

23։05 Ըստ Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի` մարտի 16-ի, ժամը 18:00 դրությամբ աշխարհում գրանցվել է 173551 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 153 երկրում գրանցվել է 92474 դեպք: [Առողջապահության նախարարություն]

18:08- Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել Է 30-ով և հասել 93-ի:

17:55- Հաշվի առնելով զանգվածային միջոցառումների արգելքը ԱՄՆ տարածքում՝ հանրապետականների նախընտրական շտաբը կսկսի իրականացնել «աննախադեպ առցանց ու թվային քարոզարշավ»։ Այդ մասին այսօր հայտարարել է Դոնալդ Թրամփի քարոզարշավի ղեկավար Բրեդ Պարսկալը։

17:40- Ռումինիայում երեսունօրյա արտակարգ դրություն է մտցվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով։  [Ռումինիայի նախագահ Քլաուս Յոհաննիս] 

17։07- Բավարիայի դաշնային նահանգի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն (EM)՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Բավարիայում փակ են բոլոր պետական հիմնարկները, որոնք ինչ-որ կերպ կապված են ժամանցի հետ: [ Վարչապետ Մարկուս Զյոդեր]

17:04 - Իսպանիայում նոր կորոնավիրուսով վարակման առնվազն 8744 դեպք Է գրանցվել երկրում վարակի տարածման սկսվելուց ի վեր: Մահացել Է 297 մարդ, ապաքինվել Է 521 հոգի:  |armenpress.am|

17:02- Մարոկոյի Մուհամեդ 6-րդ թագավորը կառավարությանը ցուցում Է տվել ձեռնամուխ լինել անհապաղ 10 մլրդ դիրհամ (մոտավորապես 1 մլրդ դոլար) ծավալով հատուկ ֆոնդի ստեղծմանը, որը նախատեսված կլինի երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար: [Այդ մասին ասված Է միապետի դիվանատան հաղորդագրության մեջ] |armenpress.am| 

16։28 - Իտալաամերիկյան "Fiat Chrysler" ավտոմեքենաների արտադրողը երկուշաբթի հայտարարեց, որ մինչև մարտի 27-ը կասեցնում է Եվրոպայի տարածքում գործող իր ձեռնարկությունների մեծ մասի գործունեությունը։

16։25 - Կանադայի Քվեբեկ նահանգի տեղական ինքնակառավարման մարմինները կարգադրել են փակել բարերը, թատրոնները, մարզային ակումբները: Ռեստորանները կշարունակեն աշխատանքը 50% ծանրաբեռնվածությամբ, 70-անց մարդկանց կոչ է արվում մնալ տանը։

16։24 - Իրանում առնվազն 129 մարդ Է մեկ օրում մահացել կորոնավիրուսից, զոհերի թիվը հասել Է 853-ի, վարակված Է 14 հազար 991 մարդ:

16։22 - Մարոկոյի Մուհամեդ 6-րդ թագավորը կառավարությանը ցուցում Է տվել ձեռնամուխ լինել անհապաղ 10 մլրդ դիրհամ (մոտավորապես 1 մլրդ դոլար) ծավալով հատուկ ֆոնդի ստեղծմանը, որը նախատեսված կլինի երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար:

15։25 - Աշխարհի յոթ գերտերությունների` ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի առաջնորդներն այսօր հեռախոսակապի միջոցով կքննարկեն կորոնավիրուսի տարածման դեմ համակարգված քայլերը։

15։17 - Իբրև կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոց, Գերմանիան մասամբ փակեց սահմանները հինգ հարևան պետությունների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրքի ու Դանիայի հետ։ Սահմանի հատումը թույլատրվելու է միայն հատուկ դեպքերում։ Այս սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների ու Գերմանիայի սահմանային գոտիներում ապրող այն քաղաքացիների վրա, որոնք աշխատում են հարևան երկրներում։ 

14։59 - Ռուսաստանում դեռ չկան հիմքեր COVID-19-ի պատճառով արտակարգ դրություն մտցնելու համար։ Այս մասին ասել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ պաշտոնական տվյալների, այս պահի դրությամբ Ռուսաստանում գրանցվել է հիվանդության 66 դեպք։

14։55 - Universal Music աշխարհի խոշորագույն ձայնագրման ստուդիայի ղեկավար  Լուսիան Գրեյնջը հոսպիտալացվել է, երբ իր մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը, գրում է Variety ամսագրիը։

14։48 - Կորոնավիրուսի տարածաման պատճառով  աննախադեպ թվով մարդիկ ամբողջ աշխարհով մեկ աշխատում են տնից, օգտագործելով տարբեր առցանց հարթակներ։ Microsoft ընկերության մի շարք հավելվածներ սկսել են խափանումներով աշխատել։ Ընկերությունը հայտարարել է, որ մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ ու փորձում կարգավորել առաջացած խնդիրները։

14:39- Լիբանանն անցել է արտակարգ իրավիճակի, բոլոր ռեստորանները, առևտրի կենտրոնները ու բոլոր այլ ձեռնարկությունները, բացի առաջին անհրաժեշտության ծառայություններից, դադրեցնում են աշխատանքները։ Քաղաքացիներին կոչ  է արվում մնալ տանն ու դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Բեյրութի միջազգային օդանավակայանը կփակվի չորեքշաբթի օրը,առնվազն մինչև մարտի 29-ը։

14:30- Մարտի 18-ից սկսած 14 օր ժամկետով դադարեցվելու են դեպի Կատար իրականացվող բոլոր չվերթները, բացառությամբ՝ օդային բեռնափոխադրումների և տարանցիկ չվերթների։Ներկայումս չեղարկվել են Դոհա-Երևան և Երևան-Դոհա ուղղությամբ իրականացվող բոլոր չվերթները բացառությամբ Երևան-Դոհա մարտի 17-ի չվերթից: [Կատարի Պետությունում ՀՀ դեսպանություն]

14:17- Իրանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով հսկողություն կսահմանեն երկրի ներսում քաղաքացիների ուղեւորությունների նկատմամբ նահանգներից դուրս գալիս, անհրաժեշտության դեպքում ավտոմեքենաները հետ կդարձվեն դեպի տուն: [Իրանի նախագահ Հասան Ռոհանի] |armenpress.am|

14:07- Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից փակել Վրաստանի բոլոր սահմանները, արգելել արտասահմանցիների մուտքը Վրաստան:Կփակվեն նաև Բակուրիանի և Գուդաուրի հանգստավայրերը: [Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանի]|aliq.ge|

14։03- Ուկրաինական հյուպատոսական ծառայությունները ժամանակավորապես դադարեցրել են քաղաքացիների ընդունելությունն ու այցագրերի տրամադրումը` կապված Ուկրաինայում հաստատված կարանտինի հետ: [ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայություն]|tert.am|

13:48- Երկուշաբթի Ավստրիայում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 959-ի, հաղորդում է Ավստրիայի Առողջապահության նախարարությունը:

13։40- Իտալիայում կորոնավիրուսի համաճարակն աննախադեպ արտակարգ իրադրություն Է երկրի ողջ հետպատերազմյան պատմության ընթացքում, բայց վիրուսի տարածման առավելակետին, գիտնականների կարծիքով, դեռեւս չենք հասել։ Գիտնականները մեզ ասում են, որ մենք դեռեւս չեն հասել առավելակետին, սրանք առավել վտանգավոր շաբաթներն են, եւ առավելագույն զգուշավորություն Է անհրաժեշտ: Մենք չեն կարող թուլացնել զգոնությունը: Սա վերջին տասնամյակների ամենակարեւոր մարտահրավերն Է: Հաղթելու համար հարկավոր Է 60 մլն իտալացիների պատասխանատու ներդրումը։ [Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտե]

13։30- Չինաստանը կոչ է անում շահագրգիռ երկրներին անհապաղ վերացնել պատժամիջոցներն Իրանի դեմ՝ կորոնավիրուսի պատճառով։Ներկայումս կառավարությունն ու Իրանի ժողովուրդը պայքարում են համաճարակի դեմ, և այդ պայքարը մտել է վճռական փուլ: Այս ժամանակահատվածում Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների պահպանումը միայն կխորացնի իրավիճակը։ [Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հեն Շուան]

13։15- Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայայի տեղեկատվությամբ, կորոնավիրուսով հիվանդ անչափահասների առողջական վիճակը դեռևս բավարար է գնահատվում:Էզուգբայան հույս է հայտնել, որ նրանց առողջական վիճակը կշարունակվի նույն կերպ:Կլինիկայում կորոնավիրուսով վարակված 4 անչափաս է բուժվում: |aliq.ge|

13:05- Կորանվիրուսի համաճարակի պատճառով դադարեցվել են 9 եվրոպական երկրից դեպի Թուրքիա կանոնավոր չվերթները։Մարտի 15-ի դրությամբ դադարեցվել է մասնավորապես  Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Դանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Նիդերլանդների հետ օդային հաորդակցությունը։ |ermenihaber.am|

12։55- Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը՝ կորոնավիրուսի նոր տիպի համավարակի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով: Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ մարտի 16-ից ժամանակավորապես փակված է ռուս-վրացական սահմանը, քաղաքացիների տեղաշարժը՝ դադերացված: [ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն]

10:50- Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում մահացել է 368 մարդ, իսկ մահացությունների ընդհանուր թիվը անցել է 1800-ը: Իսպանիայում գրանցվել է 97 մահվան դեպք, մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 300-ի, Ֆրանսիայում 29 մարդ է մահացել վերջին 1 օրվա ընթացքում, ընդհանուր թիվը մոտ 120 է: Մեծ Բրիտանիայում մեկ օրում ևս 14 մարդ է մահացել, մահացությունների ընդհանուր թիվը հասել է 35-ի: Իսպանիայում այսօրվանից կարանտին է։ Երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը ինքն էլ կարանտինում է. նրա կինը վարակվածների թվում է: 
|azatutyun.am|

10:34- Մարտի 16-ից բոլոր օտարերկրացիները, որոնք ժամանում են Պեկին (բոլոր չվերթները ժամանելու են միայն Պեկինի միջազգային օդանավակայան) համապատասխան նախնական զննումից հետո կենտրոնացված տեղափոխվելու են հատուկ նախատեսված կուտակման կետ՝ 14 օրյա կարանտին անցնելու նպատակով։ Այն իրականացվելու  կառավարության կողմից հաստատված վայրերում՝ հյուրանոցներում՝ ուղևորների հաշվին։ Այն ուղևորները, որոնք Պեկին են ժամանում տարանցիկ, նույն օրվա ընթացքում մեկնելու պարագայում, սպասում են  օդանավակայանի հատուկ վայրում, ապա ուղեկցվում իրենց հաջորդ թռիչքի տերմինալ։ Իսկ հաջորդ օրը մեկնելու պարագայում տեղավորվում են պետության կողմից նշված հյուրանոցում՝ իրենց հաշվին, ապա ուղեկցվում հաջորդ թռիչքի տերմինալ։ Պեկինի իշխանությունները զգուշացնում են, որ առողջության հետ կապված, ինչպես նաև նախքան Պեկին ժամանելը իրականացրած ճամփորդությունների մասին կեղծ տեղեկության տրամադրման համար նախատեսվում է պատասխանատվություն՝ այդ թվում և քրեական։ [Չինաստանում Հայաստանի դեսպանություն]

 

10:30- Թեև շարունակվում են շահարկումները նոր կորոնավիրուսի կենդանական ծագման հավանականության մասին, մինչ օրս հիվանդության տարածումն ու զարգացումը պայմանավորված է եղել մարդուց մարդ փոխանցմամբ:
✅ Չկա որևէ ապացույց, որ շները դեր են խաղում COVID-19-ի տարածման գործում: Որպես ընդհանուր կանոն՝ ցանկացած տեսակի կենդանիների հետ շփվելուց առաջ և հետո ձեռքերը պետք է լվանալ:
✅ ԱՀԿ-ն համաճարակի բռնկման պատճառով մարդու առողջությանն առնչվող տեղեկատվության տարածման իրավասու մարմինն է և առաջնային աղբյուրը:
✅ Առողջ անասունի միսը, որը լավ եփված է, անվտանգ է օգտագործման համար:
✅ Մարդիկ չպետք է մորթեն, վաճառեն, կամ սպառեն այն վայրի կամ ընտանի կենդանիների միսը, որոնք հիվանդ են կամ մահացել են անհայտ պատճառներից: Չպետք է օգտագործել վայրի կենդանիների հում միս կամ այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում եմ վայրի կենդանու չեփած արյուն:
✅Կենդանիների ցանկացած արտասովոր հիվանդություն կամ մահացության դեպք պետք է հաղորդվի կենդանիների առողջությամբ զբաղվող համապատասխան մարմիններին: [ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն]

 

10:26- Մինչև մարտի 31-ը փակվում են Լոս Անջելեսի բոլոր բարերը, գիշերային ակումբներն ու ռեստորանները։ Այս մասին հայտարարել է քաղաքապետ Էրիկ Գարչետտին։

 

10:25- Ջեկ Մա հիմնադրամը որպես օգնություն ԱՄՆ է ուղարկում 500,000 թեստ ու մեկ միլիոն բժշկական դիմակ:

 

09։58- Թուրքիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու  12 նոր դեպք։ Դեպքերի ընդհանուր քանակը հասել է 18-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առղջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

 

09։57- Իրանում գրանցվել է  մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ քանակը: Անցած շաբաթ օրը երկրումմ նոր տեսակի վարակի զոհ է դարձել 113 մարդ: Մահերը գրանցվել են 24 ժամվա ընթացքում: Այժմ Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 724-ի։ |tert.am|

 

09։55- Նյու Յորքի իշխանությունները նոր կորոնավիրուսով ախտահարման դեպքերի աճի պատճառով հրամայել են մարտի 17-ից փակել բոլոր բարերն ու ռեստորանները։  Նյու Յորքում կորոնավիրուսից արդեն 5 մարդ է մահացել: |tert.am|

 

09։54- Մեքսիկայում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը։

 

09։53- Արևմտյան Ավստրալիայի նահանգի ղեկավարությունը սառեցրել է բոլոր տեսակի կոմունալ վճարները, հանրային տրանսպորտի ուղեվարձերն ու մեքենաների հարկերը։

 

09։45- ԱՄՆ Համաճարակների կառավարման ու կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս ԱՄՆ-ում 8 շաբաթով չեղարկել կամ հետաձգել 50 և ավել մարդու համար նախատեսված միջոցառումները։

 

09։39- Մարտի 15-ին՝ կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցումից հետո, Բահամներում անմիջապես ձեռնարկվել են միջոցներ․ փակվում են բոլոր դպրոցները, արգելվում է այն օտարեկրոցիների մուտքը, որոնք վերջին 20 օրվա ընթացքում եղել են բարձր ռիսկայնության երկրներում, այն է՝ Չինաստան, Իրան, Իտալիա, Հարավային Կորեա, որոնց ավելացել են նաև Միացյալ Թագավորությունը, Իռլանդիան, եվրոպական երկրները։ Վերոնշյալ երկրներից վերադարձող Բահամների քաղաքացիները կմեկուսացվեն։

 

09։31- Կիրակի օրվանից սկսած՝ Պանամա կկարողանան մուտք գործել միայն երկրի քաղաքացիներն ու կացության իրավունք ունեցող անձինք, որոնք սահմանն անցնելուց հետո պետք է անցնեն 14-օրյա պարտադիր կարանտին։ Այս մասին հայտարարել է Պանամայի նախագահ Նիտո Կորտիզոն։

 

09։25- Մարտի 16-ի դրությամբ աշխարհում գրացվել է

  • կորոնավիրուսով վարակման 169 610 դեպք (14 ժամում` + 6 959 դեպք),
  • կորոնավիրուսի վարակից բուժվելու 77 776 դեպք (14 ժամում` + 1 557 դեպք),
  • մահվան 6 518 դեպք (14 ժամում` + 449 դեպք),
  • վիրուսի առկայությունը հաստատված է 157 երկրում (14 ժամում՝ + 1 երկիր)։

 

08։30- Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ընդունել է մարտի 16-ից երկրում կարանտին հայտարարելու մասին որոշում։

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 (թարմացվող)

 

 

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել