Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 08․04․20 (թարմացվող)
00:54 - 09 ապրիլի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 08․04․20 (թարմացվող)

0։08- Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում վերջին մեկ օրում ավելացել է ավելի քան 73 000-ով, ավելի քան 6000 մարդ մահացել է 24 ժամում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենօրյա տեղեկագիրը, այսօրվա ցուցանիշներն ավելի բարձր են, քան նախորդ օրը գրանցվածները: Նախօրեին հաղորդվում էր վարակման 68 000, մահվան՝ ավելի քան 5000 դեպքի մասին:


21։30- Ըստ հիվանդանոցից ստացված տվյալների՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժնում, սակայն նրա վիճակը բարելավվում է, նա արդեն նստում է ու շփվում հիվանդանոցի անձնակազմի հետ։ [Մեծ Բրիտանիայի կանցլեր Ռիխի Սունակ] |Reuters|


21։04- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով խորհրդակցություն է անցկացրել նահանգապետերի հետ, որը զուգորդվել է երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձով։
Խորհրդակցության սկզբում Պուտինը շփվել է շրջանների ղեկավարների հետ։ Նա խոսել է հիվանդանոցներում հավելյալ մահճակալների և շտապ օգնության մեքենաների ավելացման մասին։ Այնուհետև Պուտինը հայտնել է առաջին նորությունը։ Երեք ամսով կներդրվի դաշնային հավելավճար բոլոր այն բուժաշխատողների համար, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ։ Բժիշկներին կհատկացվի 80 000 ռուբլի, միջին օղակի մասնագետներին՝ 50 000 ռուբլի, իսկ կրտսեր բուժանձնակազմին՝ 25 000 ռուբլի։ |bbc.com||hetq.am| 


20։59- Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 60 հազար: 
Ապրիլի 7-ին զոհերի թիվը եղել է 6159, իսկ վարակվածներինը՝ 55 հազար 242:
Դա նշանակում է, որ մեկ օրվա ընթացքում Բրիտանիայում զոհվել է 938 պացիենտ, արձանագրվել է վարակվելու 5 հազար 491 նոր դեպք: Սրանք օրական նոր առավելագույն տվյալներն են: |ria.ru||armenpress.am|


19։58- Եվրամիությունն ավելի քան 15 միլիարդ եվրո կհատկացնի իր գործընկերներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ 
«Այսօր Եվրոպական հանձնանժողովն ու ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը մշակել են պատասխան միջոցների ծրագրեր, որոնք կաջակցեն գործընկերներ պետություններին՝ պայքարելու կորոնավիրուսի համավարակի դեմ», - ասվում է տարածված հայտարարության մեջ։
Արևելյան գործընկերության երկրներին կհատկացվի 962 միլիոն եվրո։


19։51- ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատ անդամներն առաջարկում եմ ևս 500 միլիարդ դոլարի օգնություն հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին ասվում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ու դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերի համատեղ հայտարարության մեջ։ 

Նշված գումարից 250 միլիարդը առաջարկվում է ուղղել որպես աջակցություն փոքր բիզնեսին, 100 միլիարդը՝ հիվանդանոցներին անհրաժեշտ պարագաների ձեռք բերման համար, ու ևս 150 միլիարդը՝ ԱՄՆ նահանգային ու քաղաքային իշխանություններին՝ փոխհատուցելու համավարակով պայմանավորված տնտեսական վնասները։ 

Դեմոկրատներն այս փաթեթը համարում եմ անցումային ու նշում են, որ պատարստվում են հասնել ավելի խոշոր ֆինանսական աջակցության ծրագրերի ներդրմանը։ |cnbc.com|


18։52- Վրաստանում կանխատեսում են, որ մինչև շաբաթվա ավարտը կորոնավիրուսի դեպքերը կհասնեն 350-400-ի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Ըստ նրա, ամբողջ ապրիլն ու մայիսի առաջին 1-2 շաբաթը բավականին բարդ են լինելու։ Ինչպես հայտարարել է Գամկրելիձեն, ապրիլին վարակի դեպքերը կաող են կրկնապատկվել ամեն շաբաթ։ |apsny.ge||panarmenian.net|


17։15- Գերմանիայի ֆուտբոլի առաջնության խաղերը վերսկսվելու դեպքում կանցկացվեն առանց երկրպագուների:  Բունդեսլիգայի կազմակերպիչներն արդեն իսկ ծրագիր են կազմել առաջնությունը վերսկսելու համար: Ըստ ծրագրի` խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներից կհետևի միայն 30 ներկայացուցիչ: |armenpress.am|

 

15։23- Վրաստանում կորոնավիրուսով վարակված ևս երկու մարդ առողջացել է։ Առողջացածների ընդհանուր թիվը հասել է 48-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: Կարանտինային ռեժիմում ապրիլի 8-ի ժամը 12:00-ի դրությամբ գտնվում է 4674 քաղաքացի, իսկ 383 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության ներքո: Կորոնավիրուսով վարակի 208 հաստատված դեպք կա։ |aliq.ge|

 

15։07-  Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 687 հազարը։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլուգեն՝ միաժամանակ նշելով, որ մահացել է 62 824 մարդ։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե ԱՀԿ-ն ուշացել է կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործում, որի պատճառով ԱՄՆ-ն կրճատում է կազմակերպության ֆինանսավորումը՝ Կլյուգեն նշել է, որ իրենք հիմա գտնվում են պանդեմիայի դեմ պայքարի սուր փուլում, և  ժամանակը չէ կրճատելու ֆինանսավորումը։ |independent.co.uk|

 

14։50-  Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1175 նոր դեպք: Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8 հազար 672-ի: Վարակվածության դեպքեր արձանագրվել են երկրի 81 շրջանում: Ապաքինվածների թիվը կազմում է 580, մահացածներինը՝ 63: |armenpress.am|

 

14։43- Իրանում կորոնավիրուսի ապրիլի 8-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա
համեմատությամբ.
Վարակակիրների թիվն ավելացել է 1.997-ով
Ընդհանուր՝ 64.586
Մահացածների թիվն ավելացել է 121-ով
Ընդհանուր՝ 3.993
Ապաքինվածների թիվն ավելացել է 2.773-ով
Ընդհանուր՝ 29.812
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

11։52- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը կայուն է, նա ունի լավ տրամադրություն, հայտարարել է Առողջապահության կրտսեր նախարար Էդվարդ Արգարը։ Վարչապետը ստանում է թթվածնային թերապիա ու շնչում է ինքնուրույն՝ առանց կողմնակի օգնության։ |Reuters.com|

 

11:26- Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ է ավելի քան 180 հազար մարդ, արդեն կատարվել է ավելի քան 910 հազար թեստավորում: Ըստ Wordometers-ի՝ ՌԴ-ում ընդհանուր առմամբ կա վարակի 7 հզր 497 դեպք, մահացել է 58 մարդ, ապաքինվել՝ 494-ը։


10:55- Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 62 դեպք, մահացել է 2 մարդ, ապաքինվել՝ 112-ը, հետևում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրությունից: |aysor.am|


10:47- Ապրիլի 20-ից Նորվեգիայում կրկին կբացվեն մանկապարտեզները, ապրիլի 27-ից՝ տարրական դպրոցները, նախատեսվում է մասնակի վերսկսել ծառայությունների մատուցման ոլորտի աշխատանքը, օրինակ՝ գեղեցկության սրահների։ 5,3 միլիոն բնակչություն ունեցող Նորվեգիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 5900 դեպք, որից 88-ը՝ մահվան ելքով։ Նախորդ շաբաթվա ընթացքում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 150-200 դեպք։ |tert.am|


10:40- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խնդրել է ԱՄՆ-ին՝ տրամադրել թոքերի արհեստական շնչառության 200 սարքավորում: ԱՄՆ նախագահն ասել է, որ իրենք պետք է կազմակերպեն դա ու իրենց «լավ գործընկերոջը» հասցնեն կենսական անհրաժեշտություն ունեցող սարքավորումները։ |standard.co.uk|


10:35- Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք, 1 մարդ մահացել է: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում անելով Ադրբեջանի կառավարությանը կից կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 717-ի, 44 մարդ առողջացել է, 8-ը` մահացել: Հատուկ ռեժիմով հիվանդանոցներում շարունակում է բուժում ստանալ 665 մարդ: Երկրում անցկացվել է 53 300 թեստ: |tert.am|


10:25-  Մեծ Բրիտանիայում վարակի հաստատված դեպքերի թիվը 55 հզր 242 է, մահացել է 6 հզր 159 մարդ։


10:15- Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 62 հզր 589 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հզր 872: Թուրքիայում հաստատված է 34 հզր 109 դեպք, որոնցից 725-ն ավարտվել են մահվան ելքով։


10:10- Կորոնավիրուսով վարակի ընդհանուր ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղում Իսպանիան է։ Այստեղ հաստատված դեպքերի թիվը 141 հզր 942 է, մահացածներինը՝ 14 հզր 045: Իտալիան վարակվածների թվով երրորդն է, հաստատված դեպքերի թիվը 135 հզր 586 է, մահացել է 17 հզր 127 մարդ: Ֆրանսիան շրջանցել է Գերմանիային՝ հայտնվելով չորրորդ տեղում. այստեղ 109 հզր 069 հաստատված դեպք կա, մահացել է 10 հզր 328 պացիենտ:  Գերմանիան հինգերորդն է, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 107 հզր 663 է, մահվան դեպքերը՝ 2 հզր 016: |wordometers.info|


10:00- Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 432 հազարի: Մահացածների թիվը գերազանցել է 82 հազարը: Ապաքինվել է ավելի քան 302 հազար մարդ:


09:10- ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահացության ամենաբարձր թիվը, 24 ժամվա ընթացքում մահացել է  1 736 մարդ՝ մահացածների ընդհանուր թիվը հասցնելով 12 722-ի՝ ըստ Ջոնս Հոպկինի համալսարանի տվյալների։ 
ԱՄՆ-ում գրանցվել է մոտ  400 000 դեպք, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է, իսկ ընդհանուր առմամբ աշխարհում հիվանդների թիվը գերազանցել է 1 միլիոն 400 հազարը։ |bbc.com|


09:08- Twitter և Square հիմնադիր Ջեկ Դորսին երեկ հայտարարել է, որ մտադիր է մեկ միլիարդ ԱՄՆ դոլար կամ իր ունեցվածքի 28%-ն ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։


09:05- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ կսառեցնի ԱՀԿ-ին հատկացվող ամերիկյան ֆինանսավորումը՝ ասելով, որ միջազգային խումբը բաց է թողել կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ ուղղված միջոցառումների նախաձեռնման ժամանակը, ինչի պատճառով այսօր աշխարհում ավելի քան 82 000 մարդ է մահացել։ |aljazeera.com|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել