Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քաղպաշտպանության վիճակի գնահատում է իրականացվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում
09:16 - 18 փետրվարի, 2020

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քաղպաշտպանության վիճակի գնահատում է իրականացվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ և Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարությամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում անցկացվեցին քաղաքացիական պաշտպանությանը նվիրված միջոցառումներ:

Աշխատանքային խումբն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում և տարածքային ստորաբաժանումներում՝ Երևանի տարածքային կենտրոնում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում, Արևելյան տարածքային կենտրոնում, Հարավային տարածքային կենտրոնում, Արևմտյան տարածքային կենտրոնում, Հյուսիսային տարածքային կենտրոնում, իրականացրեց քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում։ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների մասնակցությամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմի հետ անցկացվել է նաև «Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները քաղաքացիական պաշտպանության համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

Միջոցառումների նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, ստուգել քաղաքացիական պաշտպանության շտաբերի, կազմավորումների պատրաստականության աստիճանը, գնահատել ՔՊ պլանի իրատեսությունը և արտակարգ իրավիճակներում ճիշտ ու կազմակերպված գործելու կարողությունները: Գնահատման արդյունքների ամփոփման հիման վրա կպլանավորվեն և հնարավորինս սեղմ ժամկետներում կշտկվեն առկա թերությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել