Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ. այն կգլխավորի Ֆելիքս Ցոլակյանը |news.am|
09:39 - 16 հուլիսի, 2019

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ. այն կգլխավորի Ֆելիքս Ցոլակյանը |news.am|

news.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ):

Որոշմամբ հաստատվել է շտաբի անհատական կազմը:
11 հոգանոց շտաբը գլխավորլու է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 

Հանձնարարվել է աշխատանքային խմբին (շտաբին) կազմակերպել աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաեւ դանց կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ ՀՀ վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել